ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՊՆ.Ադրբեջանական ուժերը հարավային ուղղությամբ հետ են մղվել

ՊՆ.Ադրբեջանական ուժերը հարավային ուղղությամբ հետ են մղվել
21.10.2020 | 15:12

Սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների 24-րդ օրը՝ վաղ առավոտից Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ծանր մարտերից հետո ադրբեջանական ուժերը հետ են մղվել։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքով՝ հայկական ուժերը դրսևորել են հմուտ և գրագետ գործողություններ։ Ադրբեջանական ուժերը հետ են մղվել հարավում գտնվող թե Իշխանաձորի, թե Խուդաֆերիի ջրամբարի հատվածում։


«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները իրենց գրագետ, հմուտ գործողությունների շնորհիվ ձեռնարկել են համապատասխան միջոցներ և հետ են մղել հակառակորդի հարձակումը։ Հակառակորդը սկսել է նահանջել։ Ինչպես արդեն տեղեկացրել եմ, վերջին ժամերի դրությամբ Խոդաֆերինի ջրամբարի կողմն են հիմնական գործողությունները ծավալվել, և հակառակորդը սկսել է նահանջել։ Այս պահին մարտերը շարունակվում են, հակառակորդը կրում է մեծ թվով կորուստներ», - ասաց Ստեփանյանը։

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ